ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը երեկ մերժել է նախկին դատապարտյալ Ռազմիկ Աբրահամյանի վերաքննիչ բողոքը: Հայցվորը «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ» օրաթերթերի դեմ իր հայցադիմումի գործով բողոք էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ մարտի 7-ի վճռով ամբողջությամբ մերժել էր նախկին դատապարտյալի հայցը, վճռով հայցվորը պարտավորեցվել է նաեւ վճարել 80 հազար դրամ՝ որպես չվճարված պետտուրքի գումար: Հիշեցնենք, որ 9 տարվա ազատազրկման դատապարտված եւ անցյալ տարի ազատ արձակված Աբրահամյանը թերթերից պահանջում էր հատուցել իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը, որը նա գնահատում էր 4 միլիոն դրամ՝ 2 մլն-ական յուրաքանչյուր լրատվամիջոցից:
ՎԵՐԱՔՆՆԻՉՆ ԷԼ ՄԵՐԺԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ