Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողի մատնահետքերը դիակի վրա չեն հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա օգոստոսի 5-ին դանակի ավելի քան 50 հարվածով սպանվեց էքստրասենս Անի Մաջնունյանը: Սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը հերթական անգամ հացադուլ է հայտարարել: Ինչպես ArmLur.am-ին հայտնեց Մխիթարյանի պաշտպանը՝ պատճառը կալանքի ժամկետը երկարաձգելն է:

Մուշեղ Մխիթարյանն արդեն երկու շաբաթ է՝ հացադուլի մեջ է, առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Պաշտպանի փոխանցմամբ՝ մեղադրյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Դատակենսաբանական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ նա չի դիպել տուժողին: Մուշեղից մատնահետք կամ որևէ այլ հետք դիակի, շորի վրա չի հայտնաբերվել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախորդ տարվա օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի որպես էքստրասենս, նարեկաբույժ, խիրոմանտ (ափագիտություն) հայտնի 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով: Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ):




Լրահոս