«Եթե շինարարական նորմատիվները հասցնենք ամբողջությամբ ավարտին հասցնել, այդպիսի չարաշահումներ չեն լինի»:
Իշխանավորներն ու պաշտոնյաները կարծես թե ամեն ինչի պատրաստ են եւ ամեն ձեւակերպում կգտնեն, միայն թե երբեք չխոստովանեն, որ իրենց աշխատանքում իրենք կամ իրենց նախորդները թերացել են կամ էլ ընդհանրապես չեն աշխատել, միայն թե չընդունեն, որ «ատկատներից» իրենք էլ մասնաբաժին կարող էին ունենալ: Ընդունում են միայն այն դեպքերում, երբ կուսակցությունը, որի անդամ է եղել նախորդ պաշտոնյան, այլեւս իշխանական կոալիցիայի անդամ չէ: Հիմա էլ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարարը ձեւը գտավ. ամեն ինչ կբարդեն նորմատիվների վրա՝ կրկին փաստելով, որ ՕԵԿ-ը հաջողությամբ կատարում է ՀՀԿ կցորդի իր դերը: