ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Կարֆուր»-ը նույն մոնոպոլիան է այստեղ ու ազդելու է փոքր խանութների վրա: Մի՛ մտածեք, որ այդպես է, սա էլ է մոնոպոլիա, որ մտնելու է ներմուծվող էժան գներով, եւ փոքր խանութների համար խնդիր է լինելու, բայց սպառողների համար պլյուս է»:

Վահրամ Ավանեսյան «Հենարան»

Մրցակցության առկայությունն արդեն իսկ առաջին քայլը կլինի մոնոպոլիայի դեմ, իսկ մոնոպոլիան իշխանության սիրելի օլիգարխների ձեռքին է, եւ դժվար թե էկոնոմիկայի նորանշանակ նախարարը դա չգիտակցի: Միաժամանակ հասկանալի է, որ «Կարֆուր»-ը չի կարող ամբողջությամբ ասպարեզից դուրս մղել օլիգարխներին, նրանք հեշտությամբ դուրս մղվողներից չեն, պարզապես մրցակցի կողմից գների իջեցման պարագայում ստիպված կլինեն վերանայել իրենց խանութներում վաճառվող ապրանքների գները: Ամեն դեպքում, արդյունքը դրական կլինի, եւ տարօրինակ է, որ նախարարը կարծես թե ենթատեքստով փորձում է պաշտպանել ՀՀԿ-ի սիրելի օլիգարխիային:




Լրահոս