«Մեր երկրի օդային դաշտն ազատ է լինելու բոլոր ընկերությունների համար: Երկնքի լիարժեք ազատականացմամբ կխթանվի մրցակցությունը, տոմսերի գներն անհարկի չեն թանկանա, շուկայում դեֆիցիտ չի առաջանա»:
Եթե ազատ օդային դաշտ է լինելու, եւ դա արդեն որոշված է, այդ դեպքում ինչո՞ւ են «Արմավիա»-ի՝ 9 կետից բաղկացած առողջացման ծրագիր քննարկում, որ մի օր էլ «Արմավիա»-ն վերադառնա ու կրկի՞ն մոնոպոլիա հաստատի: Նույն քաղաքացիական ավիացիայի վարչությունը շատ լավ էլ ժամանակին «Արմավիա»-ի հետ համագործակցում էր, եւ շատ լավ էլ տոմսերի գներն անհարկի թանկանում էին, շուկայում էլ դեֆիցիտ էր լինում: Այդ ինչպե՞ս հանկարծակի սկսեցին քաղաքացիների շահերի մասին մտածել, թե՞ պետք է դանակը ոսկորին հասներ, ստեղծվեր այսպիսի անելանելի վիճակ, նոր սթափվեին ու հասկանային, որ մրցակցություն է պետք: