Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները պատրաստ են վերսկսել բանակցությունները Ժնևում փետրվարի վերջին, եթե մինչ այդ մարդասիրական օգնություն տրամադրվի պաշարված քաղաքներին և դադարեցվեն ռուսական օդուժի ավիահարվածները, փոխանցում է Reuters-ը:
«Մենք կվերսկսենք բանակցությունները, եթե տեսնենք, որ սննդամթերք է տրամադրվել մեր երեխաներին, որ վերջ են դրվել ռուսական ռմբակոծություններին»,-ասել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը ցանկանում է, որպեսզի բանակցությունները հաջողությամբ պսակվեն, սակայն «չունի իրական գործընկեր»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան