ՆԱՏՕ-ն մեծացնում է Սև ծովում իր ռազմական հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը կշարունակի ադապտացնել և մեծացնել Սև ծովում իր ռազմական հնարավորությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա պարզաբանել է, որ խոսքը, մասնավորապես, ռազմածովային ուժերի, ինչպես նաև հետախուզության միջոցների մասին է:

«ՆԱՏՕ-ն արդեն ուժգնացրել է իր ծովային ներկայությունը Սև ծովում, ներառյալ ռազմածովային ուժերն ու AWACS ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռների վերահսկումը, որոնք գտնվում են Ռումինիայում, Բուլղարիայում և Թուրքիայում»,-նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս