ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն ավարտվեց, սակայն այսօր էլ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հետ կապված վերջնական որոշման մասին այդպես էլ չհայտարարվեց: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո միայն հայտարարեց, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն նախնական համաձայնության են եկել կոալիցիա կազմելու հարցում:
«Վերջնական համաձայնության մասին կտեղեկանաք մինչեւ շաբաթվա վերջ։ ՀՅԴ-ի հետ Հանրապետական կուսակցությունը շատ հավանական է համարում համաձայնագիրը»,- ընդգծեց Շարմազանովը։
Շարմազանովը չպատասխանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին հարցին՝ խորհուրդ տալով սպասել երեք օր։ Շարմազանովի խոսքով` պաշտոնների հարցում ևս ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն համաձայնություն ունեն, սակայն հստակ թիվ և անուններ չհրապարակեց:
Հավելենք, որ նախարարական պորտֆելներից ՀՅԴ-ին կտրվեն կրթության և գիտության, էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարությունները, իսկ մարզպետներից` Շիրակն ու Արագածոտնը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: