ՀԱՐՑ. Վերջերս լսեցի, որ եկեղեցական հագուստի գլխածածկի եռանկյունաձեւ եւ բարձր լինելը խորհրդանշում է Արարատը: Արդյո՞ք այդպես է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Խոսքը վեղարի մասին է: Հանդերձանքի այդ պարագայի հորինվածքը նմանեցվել է եկեղեցու գմբեթին, որն էլ իր հերթին ունի դեպի կատարելության ձգտման խորհուրդ: Մենք գիտենք, որ եկեղեցու գմբեթները բազմանիստ են եւ կլոր, բայց այն ուղիղները, որ դուրս են գալիս այդ կետերից, հատվում են մեկ կետում, որն էլ խորհրդաբար համարվում է կատարելության կետը: Հենց այդտեղ է դրված եկեղեցու խաչը: Ուստի հոգեւորականի վեղարի հորինվածքը եկեղեցու գմբեթի նմանությունն ունի, այլ ոչ թե Արարատի, որը, ի դեպ, երկու գագաթ ունի:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ նմանատիպ տեղեկությունները յուրաքանչյուրի համար հետաքրքիր են: Եվ ցանկալի կլինի, որ հատկապես մեր երիտասարդությունն էլ ավելի տեղեկացված լինի այս ու նմանօրինակ հարցերից: