Ինքնասպանության փորձ կատարած 29-ամյա երիտասարդի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ փետրվարի 10-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 21 շենքի մոտակա ավտոտնակի դուռը փակվել է, քաղաքացին գտնվում է ներսում (վնասել է իրեն). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Մոլդովական փողոցի թիվ 44/3 շենքի մոտակա ավտոտնակում:

ArmLur.am-ին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոտնակի դուռը բացվել է տեղի ուժերով, 1987 թ. ծնված Ս. Ա.-ը (հրազենային վնասվածքով) հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:




Լրահոս