Առավոտ. Սուրեն Խաչատրյանը կրակել է իրենից հղի սիրուհու վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot .am-ին դրվագներ է պատմել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 90-ականների գործունեության մասին:  Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում.
“Նրա խոսքերով, 1991-ին գորիսեցիներին ցնցեց Սուրիկ Խաչատրյանի մեկ այլ արարք. “Սուրիկ խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Օրհնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում, Սուրիկ Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.-ի վրա: Պատճառն այն էր, որ Ա. Մ.-ն, Գորիսում տարածված լուրերի համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հայտնել էր, որ իրենից հղի է եւ երեխայի է սպասում: Սուրիկ Խաչատրյանը կրակում է, եւ Ա. Մ.-ին մահամերձ տեղափոխում են Սիսիան, այնտեղ վիրահատում եւ հրաշքով փրկվում է նրա կյանքը, իսկ իր ներսում գտնվող երեխայի կյանքը չի հաջողվում փրկել: Այս հանցագործության համար նույնպես Սուրիկ Խաչատրյանը մինչ օրս չի կրել պատասխանատվություն…ե”,- մեջբերում է “Առավոտը”:
Մանրամասները՝ “Առավոտ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս