Ի՞նչ է եղել Բուդաղյանների եւ Սյունիքի նախկին մարզպետի միջեւ: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով “Ժողովուրդ”-ը զրուցել է Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հոր՝ Էմիլ Բուդաղյանի հետ:
Պարո՛ն Բուդաղյան, ըստ մեր տեղեկությունների՝ Ձեր որդիների եւ Ս. Խաչատրյանի միջեւ վեճն առաջացել է այն պատճառով, որ մարզպետը ցանկացել է Բուդաղյանների սուպերմարկետի, խանութների, ինչպես նաեւ Գորիսի շուկայի 50 տոկոս բաժնեմասը խլել:
Իրա մեջ խայծ է առաջացել, որ Ավետիքին հարգում են:
Ո՞ւմ, Սուրեն Խաչատրյանի՞:
Հա՛, չեմ էլ ուզում անունը տալ: Ինքը միշտ սիրում է, որ միշտ միակը լինի: Մարզպետի մոտ, որ գովել են տղուս (նկատի ունի Ավետիք Բուդաղյանին) շատշատ, այդտեղից նա իրեն շատ վատ է զգացել: Բայց այս ամենը շատ վաղուց է գալիս: Ժամանակին ես նրան շատ դիտողություններ եմ արել սխալ գործողությունների համար: Ես տենց բան չգիտեմ, եթե ասեմ, ես եմ տերը, էլ ո՞վ պետք է ինչ ասի: Հավելեմ, որ այդ լուրերին, ասեկոսեներին, ոչ մեկին չեմ հավատում:
Փաստորեն, որ Ավետիք Բուդաղյանին գովել են, մարզպետը նախանձե՞լ է, եւ դա՞ է եղել վեճի, ապա կրակոցների պատճառը:
Այո՛: Ավետիքը ԼՂՀ նախագահի եւ ներկա պատվիրակության անդամների հետ գնացել է Քաջարան, եւ այլ բան ես չգիտեմ:
Շարունակությունը կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում