Փետրվարի 11-ին, ժամը 01.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի կիսաբնակեցված հանրակացարանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.00-ին, մարվել՝ 03.14-ին:
Այրվել է Գարեգին Նժդեհ 7 հասցեում գտնվող կիսակառույց հանրակացարանի 4-րդ հարկի չբնակեցված սենյակներից մեկը՝ գույքով (80 քմ), կենցաղային իրեր և աղբ: