
Երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել Արագածոտնի փոխմարզպետ Արամ Արսենյանը: Մեկ տարի առաջ աշխատանքից ազատվել էր Արագածոտնի ԲՀԿ-ական փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հայրը, և այդ պաշտոնն առայսօր թափուր է մնացել: Այս մասին այսօրվա համարում գրում է “Հրապարակ” օրաթերթն ու հավելում. “”Փաստորեն, Արագածոտնի մարզպետը մնաց առանց տեղակալների, ու եթե մեկ տարի թափուր է մեկ տեղակալի տեղը, ապա մարզի կառավարման համակարգում ոչինչ չի փոխվի, եթե թափուր մնա նաև մյուս տեղակալի աթոռը”:
Շարունակությունը “Հրապարակ”-ի այսօրվա համարում