![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/image22939800_9c4e528d63e3e1e83a630982bf9cf549.jpg)
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները շարունակում են անկում ապրել: Այս մասին վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները նվազել են 1,71%-ով մինչև $26,98՝ մեկ բարելի դիմաց:
ICE Futures Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0,68%-ով մինչև $30,67՝ մեկ բարելի դիմաց:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան