Թայվանի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարարները շարունակում են փլատակների տակից դուրս բերել Թայվանի հարավում ուժգին երկրաշարժի ժամանակ զոհվածների մարմինները: Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ արդեն 55 զոհի դի է հայտնաբերվել:

Ընդ որում, նշվում է, որ դեռևս 80 մարդ համարվում է անհետ կորած:

Հիշեցնենք, որ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Թայվանում փետրվարի 5-ի գիշերը: Երկրաշարժը զգացվել է կղզու գրեթե ողջ տարածքում: Թայնան քաղաքում շենքեր են փլուզվել, այդ թվում՝ բազմահարկանի բնակարանային համալիրը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս