
Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության փոխնախարարն առաջարկեց փոփոխություն կատարել ավելի վաղ ընդունված որոշումներից մեկում, որով չեղյալ համարվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքը:
Արա Նազարյանը նշեց, որ դադարեցվում է օտարման գործընթացը, քանի որ գնորդ կողմը ժամանակին չի կատարել ֆինանսական պարտականությունները: Հիշեցնենք, որ համալիրի գնորդը «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, ում հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքվել էր անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքելով` հանձնարարեց փաստաթղթեր պատրաստել և հաջորդ նիստում ներկայացնել, որպեսզի այսուհետ համալիրի պարտատոմսերը տնօրինի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչությունը: