Ժողովուրդ. Առաջիկայում կթանկանա նաեւ ջրի սակագինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սակագների բարձրացման շքերթը շարունակվում է. մեզանում առաջիկայում կթանկանա նաեւ ջրի սակագինը. “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ 1 խորանարդ մետր ջրի դիմաց ՀՀ քաղաքացին առաջիկայում վճարելու է ավելի քան 200 դրամ՝ ներկայիս 174 դրամի փոխարեն:
“Երեւանջուր” ՓԲԸ-ն արդեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել համապատասխան հայտ: Իսկ այսօր հանձնաժողովում այդ թեմայով տեղի կունենա աշխատանքային քննարկում:
Ուշագրավն այն է, որ իշխանությունները գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո փորձել են այս լուրը հնարավորինս գաղտնի պահել, որպեսզի հասարակությանն այդ վատ լուրերը մատուցեն “փուլային տարբերակով”՝ մաս առ մաս:

Ավելի մանրամասն` “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս