![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/e3151a73-7971-4a72-8f1c-d8724eae614f.jpg)
Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում վնասված կամ հնամաշ ցուցատախտակները փոխարինվում են նորերով: Դրանց վրա փակցվելու են Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարները: Գործընթացը կտևի մի քանի օր:
Հիշեցնենք, որ նշված հեռախոսահամարների մասին ամբողջական տեղեկատվությունը զետեղված է նաև Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքում: