ԼՂՀ ոստիկանությունում կադրային փոփոխություններ են կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայությունից, ոստիկանության շտաբի պետի տեղակալ, և վերլուծության, պլանավորման ու կառավարչական որոշումների մշակման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Միքայել Ավետիսյանը, երկարամյա ծառայության ստաժով կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է ծառայությունից։

Ոստիկանության Շուշիի շրջբաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արարատ Դանիելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության շտաբի պետի տեղակալ, և վերլուծության, պլանավորման ու կառավարչական որոշումների մշակման բաժնի պետի պաշտոնին։

Ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Շուշիի շրջբաժնի պետի պաշտոնին։ Ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի պետի ծառայության գծով տեղակալ, և պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գառնիկ Ստեփանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն շրջբաժնի պետի պաշտոնին։

Ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության մայոր Արմեն Զաքարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն շրջբաժնի պետի ծառայության գծով տեղակալ, իսկ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մանվել Մինասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն շրջբաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնում։




Լրահոս