Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները խնդրում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային դադարեցնել Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի ռազմական օպերացիան: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Սիրիական ընդդիմության Խորհրդի ներկայացուցիչ Սալիմ ալ-Մուսլաթը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը կարող է կանգնեցնել Ռուսաստանին, սակայն չի հստակեցնում՝ ինչպես:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը համաձայնության էին եկել հրադադարի ռեժիմ սահմանելու և մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին:
Նշենք, որ այսօր Մյունխենում տեղի կունենա Սիրիայի հարցով միջազգային խմբի հանդիպումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան