Կարեն Ճմարիտյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` ք. Թբիլիսի):

Ողջունելով դեսպանին` Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև ձևավորված են ավանդաբար լավ հարաբերություններ և առկա են տնտեսության տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններ:

Յոհաննես Դաուման իր պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրելու հայ-նիդերլանդական երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են ինովացիաների, զբոսաշրջության և ավիացիայի բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու գործարար կապերի խթանման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանն առնչվող այլ հարցեր:




Լրահոս