Ամերիկա-ավստրալիական տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը հրապարակել է Խաղաղասիրության համաշխարհային ինդեքս 2013-ը (Global Peace Index-GPI), որտեղ Հայաստանն այս տարի զբաղեցրել է 98-րդ հորիզոնականը: GPI-ում ընդհանուր առմամբ ներառվել է 162 երկիր: Հետազոտության հեղինակներն ուշադրություն են դարձրել այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են հասարակության անվտանգությունը և ռազմականացումը:
2013 թ. վարկանշային աղյուսակում Ադրբեջանը զբաղեցրել է 126-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 134-րդը, Իրանը՝ 137-րդը, իսկ Վրաստանը հայտնվել է 139-րդ հորիզոնականում: Ռուսաստանը գտնվում է 155-րդ տեղում:
Նշենք, որ GPI-2012-ում Հայաստանը զբաղեցրել էր 115-րդ հորիզոնականը,
Աշխարհի ամենախաղաղասեր երկիր կրկին ճանաչվել է Իսլանդիան, որին հետևում են Դանիան և Նոր Զելանդիան: 2013 թ. ամենաքիչ խաղաղասեր երկիրն Աֆղանստանն է: