
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից՝ հունիսի 12-ից, կարճատեւ արձակուրդ է մեկնել, որը կանցկացնի արտերկրում: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հունիսի 20-ին Հանրապետության նախագահը կմեկնի Ավստրիա՝ Վիեննայում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: