
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության մարզային բաժանմունքի պետը ձերբակալվել է կաշառք պահանջելու կասկածանքով։ “Փաստինֆո” գործակալության ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, բաժանմունքի պետը մասնավորապես փաստաբանի միջոցով գումար է պահանջել մի սպայից։
Քննությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, գործը բացահայտվել է զինվորական դատախազության ձեռնարկած միջոցառումների հիման վրա։ Սպայի վերաբերյալ նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզելով, որ առկա է գործը կարճելու հիմքեր՝ հսկողություն իրականացնող զինվորական դատախազությունը համաձայնել էր գործը կարճել, ինչից օգտվելով քննչական բաժանմունքի պետը փորձել էր սպայից գումար վերցնել գործը կարճելու պատճառաբանությամբ։ Այս մասին հայտնի է դարձել ղեկավարությանը եւ մշակված միջոցառումների արդյունքում բաժանմունքի պետը ձերբակալվել է։