Հունիսի 13-ին ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունիսի 13-ին ժամը 10.00 – 20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ-Բեկ 1 եւ 2 թաղամասերի, Նոր Արեշի 3, 5, Չեռնիշեւսկի, Կռիլով, Ազատամարտիկների փողոցների եւ Ռոստովյան փողոցի 15, 17, 19, 21, 23, 25, 27 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս