«Մուրացան» հիվանդանոցը համալրվել է նոր ամենագնաց շտապ օգնության մեքենայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման սանավիացիոն ծառայությունը համալրվել է նոր ամենագնաց շտապ օգնության մեքենայով, իսկ բազային մեքենան վերասարքավորվել և վերազինվել է նորածնային սանավիացիայի պահանջներին ու չափանիշներին համապատասխան:

Նշենք, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն ծառայությունն իրականացնում է առողջական տարբեր խնդիրներ ունեցող նորածինների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բոլոր ծննդատներից «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունք, որը միակն է Հայաստանում:

Ընթացիկ տարվա 1,5 ամիսների ընթացքում իրականացվել է 46 կանչ, որից 30-ը՝ ՀՀ մարզեր, այդ թվում՝ Կապան, Ալավերդի, Ախուրյան և այլ ուղղություններով: Եվ չնայած ձմեռային անբարենպաստ եղանակին ու ճանապարհների դժվարանցանելիությանը՝ ծառայության բուժանձնակազմը և վարորդները շարունակում են հերոսաբար իրականացնել իրենց դժվարին ու անչափ պատասխանատու աշխատանքը:




Լրահոս