
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան վստահ է, որ թիմը կարող է մեծ հաջողություններ ունենալ Եվրո-2016-ում: «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը ընդգծել է, որ ազգային թիմի ֆուտբոլիստները շատ են ցանկանում նոև նվաճումներով ուրախացնել ֆուտբոլիստներին:
«Մենք շատ հույսեր ունենք, որ կկարողանանք հաջող ելույթ ունենալ Եվրոպայի առաջնությունում: Կարծում եմ, որ մենք ուժեղ թիմ ունենք, որպեսզի ընդունենք մարտահրավերը: Մենք միշտ ձգտում ենք լավ խաղ ցուցադրել», – ասել է Ինյեստան: