Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի 2013 թվականի հունիսի 04-ի հրամանով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վլադիմիր Պետրոսի Հովհաննիսյանը: Այդ մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
























