
“Գարեգին Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ խիստ մտահոգված է շրջանառվող տեղեկություններով, որ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցն առաջիկայում կարող է նշանակվել մարզպետ:
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվում է.
“Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է արձանագրել, որ Դոլունցը ենթակա է լինելու ոչ թե Սյունիքի ժողովրդին եւ ՀՀ կառավարությանը, այլ հանդիսանալու է Սուրիկ Խաչատրյանի անձնական մարզպետը:
Այսօր պատմական հնարավորություն է ստեղծվել թոթափել Սյունիքը “Լիսկայի” չարաբաստիկ ազդեցությունից, եւ Սերժ Սարգսյանը պետք է օգտագործի այն: Սյունիքին հարկավոր է չպղծված մարզպետ, իսկ անձամբ “Լիսկայի” եւ նրա “մանկլավիկների” միջեւ էական տարբերություն չկա:
Հորդորում ենք Սերժ Սարգսյանին Սյունիքի մարզպետի թեկնածուի ընտրության ժամանակ որպես չափորոշիչ ընդունել տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի ստեղծած հանցավոր համակարգի հետ որեւէ առնչություն չունենալը”: