Բաց նամակ Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Վագա Ամիրխանյանըբաց նամակով է դիմել ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկուն.

«Մեծարգո դեսպան, ստիպված եմ Ձեզ դիմել այսպես՝ հրապարակավ, քանզի Ձեզ հետ հանդիպելու մեր կազմակերպության բազմաթիվ փորձերը մերժվել են պատվիրակության աշխատակիցների կողմից: Նաեւ անձամբ ես տեղեկացրել եմ Ձեր աշխատակիցներին, որ ստիպված կլինեմ Ձեզ դիմել հրապարակավ:

Օրերս, իսկ ավելի ստույգ՝ ս.թ. փետրվարի 4-ին, «Ինովացիոն ռազմավարություն եւ երեխաների հետ կապված ոլորտների աշխատանքին Սփյուռքի ներուժը գրավելու նոր մոտեցումներ» վեհաժողովում Դուք ասել եք հետեւյալը. «Լինելով ՀՀ խոշորագույն դոնորը, ԵՄ-ն ցանկանում է օգնել հայաստանյան իշխանություններին, որպեսզի ստեղծվեն այն պայմանները, որոնց առկայության դեպքում հայերը կմնան ապրելու իրենց երկրում: Մենք ցանկանում ենք օգնել երիտասարդներին՝ ստանալ աշխատանքային որակավորում:

Շնորհիվ խոշոր ծրագրերի, մենք ցանկանում ենք ստեղծել աշխատատեղեր եւ հնարավորություններ, որպեսզի հայերը եւ, մասնավորապես, երիտասարդներն, իրենց ապագան կապեն Հայաստանի հետ: Այս հողը շատ է գեղեցիկ, որպեսզի թողնենք երիտասարդներին մեկնել եւ երջանկություն փնտրել այլ տեղերում»… (www.mediamax.am, Посол ЕC заявил о срочности борьбы с эмиграцией в Армении, 04.02.2016г.):
Ձեր այս խոսքի հետ կապված՝ կցանկանայի կիսվել այն գործնական փորձով, որի հետ բախվեց «Քաղաքացիների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միավորում ՀԿ-ն, որի ղեկավարն այս տողերի հեղինակն է: Ավելի ստույգ՝ մեր դիտարկումները կապված են Ձեր կողմից նշված այնպիսի պայմանների ստեղծմանը սատարելու հետ, որոնք արգելք կդառնան ՀՀ-ից հեռանալուն: Անցյալ տարվա գարնանը ԵՄ պատվիրակությունը մրցույթ հայտարարեց՝ ի նպաստ խոշորացվող համայնքների:

Մրցույթի գերակա նպատակներից էին այդ համայնքների հավասարաչափ զարգացմանը նպաստելը, աղքատության նվազեցումը եւ այլն: Առաջին անգամ էր, որ մեր այդ հասարակական միավորումը որոշեց մասնակցել մրցույթին: Ընտրեցինք Լոռու մարզի Թումանյան համայնքի շուրջ միավորվող գյուղերը՝ Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերը: Այդ բոլոր համայնքներին մենք ներկայացրել ենք որպես մեր կազմակերպության պաշտոնական գործընկերներ: Ծրագիրը կապված էր այդ տարածաշրջանում ագրոտուրիզմի զարգացման շատ հստակ քայլերի հետ՝ այդ բոլոր բնակավայրերում ստեղծել գյուղական հյուրընկալման տներ, ծավալել մեծ գովազդային կամպանիա (էքստրեմալ զբոսաջրջիկներին գրավելու համար), տեղի ուտեստների փառատոներ, էթնոգրաֆիկ թանգարանի ստեղծում եւ այլն: Ծավալուն եւ երկարատեւ մի ծրագիր՝ նյութական եւ այլ ներդրումներով հանդերձ: Մի խոսքով, առնվազն 3 հազար 28 հոգի մարդ կոնկրետ ու երկարատեւ հնարավորություն կստանար բարելավել իր սոցիալ-տնտեսական վիճակը, որպեսզի ստիպված չլքեր հայրենիքը:

Մեր հայտը բարեհաջող անցավ մրցույթի բոլոր փուլերը եւ ընդգրկվեց հաղթողների շարքում: Մեզ դրա մասին պաշտոնապես եւ գրավոր տեղեկացրեց (անցյալ տարվա նոյեմբերի 6-ին) պատվիրակության ֆինանսապայմանագրային բաժնի ղեկավար տիկին Էսթեր Ռոժշան: Այդ նամակում, ինչպես ընդունված է, նշվել էր, որ դրամաշնորհն օրինական կհամարվի պայմանագիրը կնքվելուց հետո (նշված էր դեկտեմբերի 4-ը): Իսկ այդ վերջինի համար խնդրվում էր ներկայացնել որոշ տեխնիկական փաստաթղթեր: Մենք ժամանակին ներկայացրինք այդ բոլոր փաստաթղթերը, սակայն դեկտեմբերի 4-ին ոչ միայն պայմանագիր չկնքվեց, այլեւ նույնիսկ չտեղեկացվեց պատճառների մասին: Դրան հակառակ, լրացուցիչ փաստաթղթեր պահանջեցին, որոնք մենք, դարձյալ ժամանակին (դեկտեմբերի 7-ին), ներկայացրինք: Այդ օրվանից սկսած, վերոհիշյալ բաժնից ոչ մի լուր չեղավ (պայմանագիր կնքելու օր, ինչ-որ անհամապատասխանության հարց եւ այլն): Եվ միայն դեկտեմբերի 23-ին մեզ տեղեկացրին, որ մերժում են պայմանագիր կնքելը… Դա արդեն նախատոնական շրջանն էր, երբ պատվիրակության շատ աշխատակիցներ, այդ թվում նաեւ Էսթեր Ռոժշան, մեկնել էին Հայաստանից… Դրանով իսկ մեզ, փաստորեն, զրկեցին մեր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, քանի որ բոլոր պայմանագրերը պետք է պարտադիր կնքվեին մինչեւ նոր տարին՝ 2016թ.-ն:

Եվ ո՞րն էր մերժման փաստարկը։ Անհեթեթ ու ոչ իրավական հիմք չունեցող՝ եթե կազմակերպությունը նախկինում չի շահել որեւիցե մրցույթ, ապա ֆինանսապայմանագրային բաժինը չի կարող այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքել…

Այդ «փաստարկը» ոչ միայն հակասում է հենց նույն ԵՄ-ի կողմից ընդունված ու հայտնի կանոններին, այլեւ հենց մրցութային հանձնաժողովի որոշմանը, համաձայն որի՝ մեր հայտը ճանաչվել էր հաղթող: Ինչ վերաբերում է ոչ միայն այս, այլեւ ընդհանրապես նման մրցույթներին, ապա ԵՄ-ի կողմից մասնակիցների վերաբերյալ չկա ոչ մի սահմանափակող պայման, բացի նրանից, որ պետք է լինի շահույթ չհետապնդող կամ պետական կազմակերպություն, գրանցված ՀՀ-ում եւ տրված ՀՀ քաղաքացու կողմից: Հակառակ դեպքում յուրաքանչյուր հայտ ի սկզբանե կմերժվի հենց առաջին (ադմինիստրատիվ ստուգում) փուլում ու նույնիսկ չի կարդացվի, էլ չասած հաղթելու մասին:

Հարգարժան դեսպան, այս անհեթեթ իրավիճակի լուծման նպատակով մենք հենց դեկտեմբերի 24-ին դիմեցինք Ձեզ խնդրանքով՝ ընդունել եւ լսել մեր փաստարկները: Հաշվի առնելով տոնական շրջանը, կրկին դիմեցինք արդեն հունվարի 8-ին՝ ավելի մանրամասն, հղումներով ապացուցելով մեր իրավունքները:

Եվ շատ մեծ էր մեր զարմանքը, որ Ձեզ հետ հանդիպման փոխարեն մեզ առաջարկեցին հանդիպել այն մարդու հետ, որի կարծիքը մեզ արդեն քաջ հայտնի էր՝ տիկին Էսթեր Ռոժշայի հետ… Սակայն Ձեր ընդունարանի աշխատակցուհին ասաց նաեւ, որ եթե հանդիպման արդյունքները մեզ չգոհացնեն, ապա մեզ կընդունեք անձամբ Դուք: Հարգելով այդ որոշումը, մենք հանդիպեցինք տիկին Ռոժշայի հետ, սակայն, ինչպես եւ սպասում էինք, ոչ մի նոր բան չլսեցինք: Նա կրկին պնդում էր իրենը եւ մեր խոսքերը, կարծես, արհամարհում: Իսկ ներկա գտնված մեկ այլ բաժնի ղեկավար՝ պարոն Աճեմյանը, միայն մեկ բան ասաց (որ մեր ծրագիրը շատ լավն է, ու ինքը խորհուրդ է տալիս մասնակցել մեկ այլ մրցույթի…) եւ հանդիպման կեսից դուրս եկավ:

Մենք Ձեզ կրկին դիմեցինք գրավոր նամակով, հայտնելով իրողությունն ու կրկին խնդրելով ընդունել մեզ անձամբ: Սակայն, ինչպես երեկ տեղեկացա Ձեր աշխատողներից (ընդ որում՝ դա տեւեց առնվազն մի քանի ժամ), Դուք շատ զբաղված եք ու հանձնարարել եք պատասխանել ուրիշներին… Ես ուղղակի հարց տվեցի՝ մեծարգո դեսպանը հրաժարվո՞ւմ է մեզ ընդունելուց։ Ստացա պատասխան, որ չի հրաժարվում, բայց խիստ զբաղված է… Նաեւ պատասխան չստացա, թե երբ կլինի Ձեր պատասխանն իմ բոլոր նամակներին:

Մեծարգո դեսպան, ես, իհարկե, գիտակցում եմ, որ նման պաշտոն զբաղեցնող մարդը խիստ զբաղված է շատ ավելի կարեւոր գործերով, քան ինչ-որ մի շարքային հայաստանյան ՀԿ-ի հետ կապված հարցն է: Սակայն, լինելով ժողովրդավարական արժեքների ջատագով, հանդիսանալով 2 իրավական հասարակական կազմակերպության նախագահ եւ լրագրող, ես, այդուհանդերձ, համոզված եմ, որ ժողովրդավարական իրավական պետության հիմքը քաղաքացիական հասարակությունն է: Հաճախ է խոսվում այն մասին, որ հայաստանյան հասարակության իրավագիտակցության մակարդակը շատ ցածր է, հանրությունը չունի իրավական կուլտուրա եւ դրա համար չի պաշտպանում իր իրավունքները: Մեծ ճշմարտություն կա այդ կարծիքի մեջ, սակայն եթե նույնիսկ իրավական հասարակական կազմակերպությունները չպայքարեն իրենց խախտված իրավունքների դեմ, ապա ի՞նչ սպասել ՀՀ շարքային քաղաքացիներից։ Մեր կազմակերպությունն ընդամենը փորձում է վերականգնել իր խախտված իրավունքները»:

Վագա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

«Քաղաքացիների պաշտպանության լիգա»
ՀԿ նախագահ

ОТКРЫТОЕ ПИСЬМО ГЛАВЕ ДЕЛЕГАЦИИ ЕC В АРМЕНИИ ПОСЛУ ПЕТРУ СВИТАЛЬСКОМУ
Многоуважемый глава Делегации посол Петр Свитальский!
Я вынуждена обратиться к Вам открытым письмом, так как мои неоднократные попытки встретиться с Вами были отвергнуты сотрудниками Делегации. Также неоднократно я сообщала Вашим сотрудникам, что буду вынуждена обратиться к Вам таким публичным образом.
На днях, а точней 4 февраля 2016 года на открытии форума «Инновационная стратегия и подходы к привлечению диаспоры в сферах, касающихся детей» Вы отметили, что “будучи самым крупным донором Армении, ЕС хочет помочь армянским властям создать такие условия, чтобы армяне оставались жить в своей стране. Мы хотим помочь молодым армянам получить квалификацию. Благодаря крупным программам, мы хотим создавать рабочие места и возможности, чтобы армяне и, в частности, молодежь, связывали свое будущее с Арменией. Эта земля слишком красива, чтобы позволять молодым талантам уезжать и искать счастья в других местах» (цит. www.mediamax.am, Посол ЕC заявил о срочности борьбы с эмиграцией в Армении, 04.02.2016г.).
В связи с этим Вашим высказыванием хотелось бы представить некоторые практические наблюдения, основанные на опыте организации, руководителем которой является автор этих строк. Наблюдения касаются вышеупомянутого содействия созданию условий, которые препятствовали бы процессу оттока населения из Армении. Весной прошлого года Представительство ЕC в Армении об՝явило конкурс, направленный на содействие и помощь в развитии тех сельских общин Армении, которые согласно правительственной программе, подлежат укрупнению. Целью данного конкурса было содействие равному развитию этих уязвимых сельских общин. В тендере впервые решила участвовать и наша организация – Ассоциация НПО Лига защиты граждан. Мы выбрали регион Туманян Лорийской области (7 сельских общин: Туманян, Марц, Кариндж, Лорут, Шамут, Атан, Агнидзор), которые должны были быть официальными партнерами по проекту. Наша заявка касалась развития агротуризма в этих 7 сельских общинах, поскольку именно такие живописные местности, с огромным числом исторических памятников, но где нет других условий развития для сельского хозяйства, пригодны для привлечения туристов, согласно мировой практике. Предполагалось создание сельских гостевых домов в каждом из упомянутых сел, создание краеведческого музея, широкая рекламная кампания для привлечения в этот регион любителей экстремального туризма, проведение кулинарных конкурсов и т.д. В общей сложности рабочими местами и навыками ведения бизнеса агротуризма было бы обеспечено большинство трудоспособного населения этих сел – как минимум 3028 человек могли бы получить реальную возможность улучшить свое материальное положение и не думать об эмиграции. Это по поводу вышеприведенных Ваших высказываний насчет содействия созданию условий, препятствующих эмиграции…
Наша заявка успешно прошла все стадии проверки Конкурсной комиссии (этот процесс занял почти 4 месяца) и была в числе победителей конкурса. Нас об этом 6 ноября официально известил письмом отдел Финансов и контрактов (за подписью его руководителя Эстер Рожша). В письме от нас потребовали представить технические документы для заключения контракта 4 декабря. Мы вовремя отправили все требуемые документы, но 4 декабря контракт так и не был подписан, а вместо об՝яснения ситуации г-жа Эстер Рожша от нас затребовала еще дополнительные документы. Мы отправили и эти документы 7 декабря. С тех пор Отдел контрактов замолк и ничего не сообщал – ни день подписания контракта, ни какие-либо претензии или предложения. И только в конце декабря (23-го), когда многие сотрудники Делегации, в том числе г-жа Рожша, отбыли из Армении на рождественские праздники, мы получили письмо с отказом заключить контракт. Таким образом, нас фактически лишили возможности оперативно защитить свои права в тот период заключения контрактов (до нового, 2016 года), который обычно практикуется Делегацией. Причина отказа абсолютно неправомерна, юридически не обоснована и таким образом, противоречит тем требованиям проведения тендеров, которые установлены самим EC. В своем втором письме мы подробно (с ссылками на конкретные пункты Руководящих принципов для участников конкурса) привели все те пункты, которые противоречат “аргументам” г-жи Рожша (которые приведены в ее письме от 23 декабря 2015 года). Суть этих “аргументов” сводится к одному: организация, которая ранее не получала грантов, не может рассчитывать на заключение контракта даже если она победила в конкурсе…
Подобное дискриминационное ограничение отсутствует в требованиях тендеров EC, ибо противоречит приоритетам этой уважаемой организации – всячески способствовать развитию гражданского общества и демократии, защите прав человека. В противном случае наша заявка была бы отвергнута на первом же (административная проверка) этапе, то есть, ее бы даже не рассмотрели, не говоря уже о победе в тендере.
Налицо казус: с одной стороны, конкурсная комиссия высоко оценила нашу заявку и она была в числе победителей. С другой стороны, руководитель Отдела контрактов Эстер Рожша самовольно, исходя из каких-то не понятных для нас своих соображений, отказала в подписании контракта, то есть фактически взяла на себя полномочия установить новые, неписаные правила тендеров EC…
Для разрешения конфликта уже 24 декабря 2015 года мы обратились к Вам с просьбой о встрече для поиска консенсуса, каких-то компромиссных решений в создавшейся ситуации. Ответа не было, обратились с новым, более подробным письмом 8 января 2016 года, в котором представили все наши аргументы, основанные на требованиях конкурса. Но каково было наше удивление, когда решение вопроса было перепоручено той же Эстер Рожше, из-за которой создалась эта ситуация… Вместе с тем, сотрудник Вашей приемной нам сообщил, что в случае, если встреча с г-жой Рожша нас не удовлетворит, нас примете Вы. Уважая это предложение, 3 февраля мы пошли на встречу, хотя и были уверены в ее непродуктивности. Действительно, как мы и ожидали, ничего нового и конструктивного мы не услышали от руководителя Отдела финансов и контрактов. Г-жа Рожша настаивала на своих “аргументах”. Правда, на сей раз она заявила, что ее мнение – это мнение всей Делегации, в том числе ее главы посла Свитальского, а также то, что уже поздно что-то менять… А присутствовший на встрече руководитель другого отдела г-н Аджемян, сказав только одну фразу (о том, что наша заявка очень хорошая и он рекомендует представить ее как-нибудь в следующий раз), ушел с середины встречи…
На следующий же день (4 февраля) мы вновь (уже третьим письмом) обратились к Вам с просьбой принять и выслушать наши доводы (заказным письмом). 8 февраля мы решили выяснить – дошло ли наше письмо до Вас? Наши сомнения были основаны на том, что наше письмо от 8 января дошло до Делегации 13 января (письма с уведомлением доходят поздней, чем обычно), но на Вашем столе оказалось только спустя почти неделю… (по словам сотрудника Вашей приемной). Однако даже этот простой вопрос потребовал громадных усилий и времени: начиная с 12 часов и до почти 16 часов нас постоянно просили перезвонить – после перерыва, через 10, 15, 5 и т.д. минут… Просьба соединить с одним из Ваших помощников также была отвергнута. Наконец, кажется на 6-й звонок, сотрудник Вашей приемной ответил: “посол очень занят, а потому поручил ответить письменно…” На вопрос – “глава Делегации EC отказывается нас принять? И если это так, то пожалуйста известите об этом отказе письменно” – последовал ответ “не отказывается, просто занят…” На вопрос – “когда же мы получим письменный ответ, чтобы двигаться дальше в деле защиты своих прав” – последовал ответ “не могу сказать…”
Многоуважемый глава Делегации EC посол Петр Свитальский! Я конечно сознаю, что личность, занимающая столь высокую и ответственную должность, занята гораздо более важными делами, чем разбирательством с какой-то рядовой армянской НПО. Но будучи приверженцем демократических ценностей и руководителем двух правовых организаций, будучи журналистом, я все же полагаю, что гражданское общество является альфой и омегой правового демократического государства. Часто можно слышать, что армянское общество не мыслит правовыми категориями, что уровень правого сознания очень низкий. В этом есть большая доля правды. Но если даже сами правовые общественные организации не будут бороться за свои права, то что ожидать от простых граждан Армении? Наша организация всего лишь пытается защитить свои законные права.
С уважением

Вага Амирханян, председатель Ассоциации НПО Лига защиты граждан




Լրահոս