
Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում անցկացվող երկրորդ “Մեծ Եվրոպա” շախմատային բաց մրցաշարում Դավիթ Պառավյանը երկրորդ տուրից հետո մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 15-ամյա շախմատիստը 2 հնարավորից վաստակել է 2 միավոր: Ավետիք Գրիգորյանը հավաքել է 1,5 միավոր, իսկ մեկնարկային պարտիայում հաղթանակներ տարած Տիգրան Լ. Պետրոսյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Վալենտին Փամբուկչյանը երկրորդ տուրում պարտվել են եւ ունեն մեկական միավոր: