Ինչ հույսեր ունեն երևանցիները ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունից. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության շուրջ վերջնական քննարկումներն են անցկացնում, և վաղը սպասվում է համապատասխան հայտարարություն: Ինչպես հայտնի է, դաշնակցականներին կտրվի երեք նախարարական և երկու մարզպետի պորտֆել:

Սակայն մեր քաղաքացիներն այնքան էլ չեն հավատում, որ այս երկու կուսակցությունների միավորման արդյունքում երկրի վիճակը կլավանա: Armlur.am-ի հարցումը ցույց տվեց, որ մեր քաղաքացիներից շատ քչերն են հետաքրքրված քաղաքականությամբ, իսկ հետևողներն էլ այլևս չեն հավատում ո՛չ ՀՀԿ-ին, ո՛չ էլ որևէ դրական փոփոխության:

Միայն մեկ հոգի դրական արտահայտվեց դաշնակցության հասցեին և հույս հայտնեց, որ ամեն ինչ կարող է լավ լինել:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս