
Հունիսի 12-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Գ.Գրիգորյանին պատկանող “Մերսեդես” մակնիշի 34 ԼԼ 714 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: