
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հարցում Անկարայի համբերությունը սպառվում է, փոխանցում է Reuters-ը:
«Եթե Սիրիայում օդային օպերացիան շարունակվի, ապա նոր փախստականների թիվը կմոտենա 600 հազարի: Մեր ճակատին գրված չէ «հիմար»: Մենք համբերում ենք, սակայն երբ մեր համբերությունը հատվի, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է: Թող ՄԱԿ-ը խորհուրդ տա փախստականներ ընդունել այլ երկրների, իսկ մենք այդ փախստականներին այնտեղ կուղարկենք»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում երիտասարդ գործարարների ասոցիացիայի հավաքի ժամանակ:
Էրդողանի վրդովմունքի պատճառ են դարձել մարտերը սիրիական Հալեպ քաղաքում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան