ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել 2017թ. ԱՄՆ բյուջեի ծրագիրը, որում առաջարկում է 4,3 միլիարդ դոլար հատկացնել ռուսական ագրեսիայի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնել են Կիևում ԱՄՆ դեսպանատանը, փոխանցում է Gordonua-ն:
Նշվում է, որ այդ գումարից 3,4 միլիարդ դոլարը նախատեսված է Եվրոպայում ԱՄՆ-ի մշտական զորքերի ֆինանսավորման, ինչպես նաև ռազմատեխնիկայի տեղակայման և հավելյալ զորավարժությունների համար:
Եվս $953 միլիոն պլանավորվում է ծախսել Ուկրաինայում և Եվրոպական երկրներում ծրագրերի վրա: Այդ ծրագրերի շրջանակներում ԱՄՆ-ն կօգնի դաշնակիցներին ժողովրդավարության ամրապնդման, արդյունավետ կառավարման, պաշտպանական կարողությունները բարելավելու հարցում:
2015թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահը ստորագրել էր 2016թ. պաշտպանական բյուջեն: Ընդհանուր առմամբ ԱՄՆ ռազմական ծախսերը, որոնք պլանավորված են 2016թ., նվազել են $5 միլիարդով՝ մինչև $607 միլիարդ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան