Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց Գեղարքունիքի մարզից ՀՀ դպրոցականների 2012-2013 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների արժանացած 10 աշակերտներին: Մարզի ղեկավարը շնորհավորեց դպրոցականներին բարձր գիտելիքներ ցուցաբերելու համար, նրանց հանձնեց ՀՀ ԿԳ նախարարության կողմից հատկացված դիպլոմները, միաժամանակ արժանացնելով դրամական պարգևների: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ այս հաջողության գործում մեծ է նաև դպրոցի մարկավարժների և ծնողների կողմից ներդրած ավանդը և մաղթեց որպեսզի դպրոցականները նման կարգով էլ շարունակեն իրենց կյանքի ճանապարհը տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Դիպլոմակիրներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին ուշադրության համար, խոստանալով ամենուր իրենց գիտելիքներով բարձր պահել մարզի և հարազատ դպրոցի անունը:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայություն