
Հունիսի 3-ից 7-ը ընկած ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանի “Երևանտրանս” ՓԲԸ կողմից կատարված ստուգայցերի արդյունքում երեկոյան ժամը 21-ից հետո շարժակազմի նախատեսված թվաքանակից պակաս քանակությամբ տրանսպորտային միջոցներով երթուղիները սպասարկելու համար “Ավտոճեպընթաց”, “ՍԱ-ՂԱ տրանս” ՍՊԸ-ն և “Տրանսպորտնիկ” ՓԲԸ-ն ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ստուգայցերի արդյունքում նաև արձանագրվել է երթուղիներում վարորդների կողմից ծխելու 8 դեպք, ինչի վերաբերյալ նույնպես կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։