«Մեր արածների համար պատասխանատու չենք». վաղը Կառավարության դիմաց բողոքի ակցիա է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին «Սանիթեք» ընկերության նախկին աշխատակիցները հայտնեցին, որ վաղը հավաքվելու են Կառավարության դիմաց և պահանջելու են ավելի քան մեկ տարվա իրենց հասանելիք գումարները: Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ մոտ 50 աշխատակից Կոտայքի մարզից պետք է հասնի Երևան՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու. «Ամեն մեկին ամենաքիչը 400 հազար դրամ պետք է տան: Ամեն անգամ խաբեցին, տարան, բերեցին: Ընկերությունն էլ սնանկացավ, քաղաքապետարանն էլ խոստացավ, որ կլուծի խնդիրը, բայց սայլը տեղից չի շարժվել: Մեր համբերության բաժակն էլ է լցվել: Վաղը եթե մեզ հստակ ու իրականությանը մոտ պարզաբանում ու խոստում չտան, մեր արածների համար պատասխանատու չենք»,- վրդովված ասաց աշխատակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ աշխատակիցները նախկինում «Կենտրո մաքրություն» ընկերության կազմում էին: Սակայն «Սանիթեքի» հայտնվելուց հետո նրանք լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Շատերն աշխատանք չունեն, մի մասի գումարներն էլ չեն տրվել:




Լրահոս