ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը շատ «թեժ» է եղել: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ու ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը վիճաբանել են: Խոսակցությունն այնքան է «թեժացել», որ Ջհանգիրյանը, նիստը չավարտված, լքել է սենյակը: Մեր տեղեկություններով՝ վեճն առաջացել է հանձնաժողովում քննարկվելիք թեմայի ընտրության պատճառով: Ջհանգիրյանն այլ թեմա է առաջարկել քննարկել, Նահապետյանը՝ այլ: Ու քանի որ Ջհանգիրյանը «նստվածք» է ունեցել, բղավել է. «ԱԺ-ն մանկապարտեզ եք սարքել, ներկա-բացակա եք անում, աշխատավարձից պահում եք» ու հեռացել է սենյակից: Կ. Նահապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոչ մի կերպ չցանկացավ մանրամասնել իրենց տարաձայնության պատճառը. «Ուրեմն տարաձայնություններ կարող են լինել ցանկացած նախագծի շուրջ՝ բովանդակային եւ ոչ բովանդակային, դրա համար, որպեսզի լրատվամիջոցներն իրազեկված լինեն, պետք է լուսաբանվի նաեւ նիստը»:




Լրահոս