Միհրան Պողոսյանի՝ դատարանը շրջանցելու հետևանքները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հակասահմանադրական ճանապարհով մարդկանց իրենց սեփականությունից` դրամական միջոցներից, զրկելու խնդրին: Ինչպես հայտնի է՝ ԴԱՀԿ տարիներ շարունակ տեղական ինքնակառավարման մարմինների գրությունների հիման վրա մարդկանցից գումարներ է բռնագանձում, եւ այդ հանցանքը մինչ օրս շարունակվում է: Այն դեպքում, երբ Սահմանադրությունը պահանջում է, որ մարդն իր սեփականությունից զրկվի միայն դատական կարգով:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն իր հակասահմանադրական գործելաոճի պատճառով Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Կարինե Թովմասյանից հանիրավի գումար է բռնագանձել: Վստահ ենք, որ այդ ապօրինությունը տեղի չէր ունենա, եթե ԴԱՀԿ ղեկավար Միրհան Պողոսյանը չգործեր՝ դատարանը շրջանցելով: Եթե դատարանը քններ գործը, ապօրինությունը կբացահայտվեր ավելի վաղ, այլ ոչ թե ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացու գումարը բռնագանձելուց հետո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս