Որոշ օրենսդիրներ ձեռքի հետ նաև «վիզայի գործով» են զբաղված. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ որոշ օրենսդիրներ ձեռքի հետ նաեւ «վիզայի գործով» են զբաղված: Ինչպես հայտնի է՝ ՀՀ քաղաքացիները երբեմն կեղծ տեղեկություններ են ներկայացնում դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու նպատակով, եւ այս վտանգը ՀՀ-ում գործող դեսպանատները աչքի առաջ ունենալով` սկսեցին առավել զգոն լինել, ինչի արդյունքում էլ արտերկիր մեկնելու մուտքի արտոնագիր` վիզա, տրամադրելու գործընթացը դարձավ ավելի բարդ: Ու երբեմն ազդեցիկ երաշխավորների միջնորդություններ է անհրաժեշտ լինում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսպիսի մի պատմության մեջ է հայտնվել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա ամուսինների համար գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն, որպեսզի մուտքի արտոնագիր տրվի դեպի ԵՄ անդամ այդ երկիր: Սակայն ամուսինները գնացել ու չեն վերադարձել: Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, իհարկե, ասաց, որ. «Պատահական է եղել, հենց իջել է ու վատացել է: Հիվանդանոցում բուժվում է: Կապաքինվի, կվերադառնա»: Բայց ՀՀ ԱԳՆ-ում տհաճ իրավիճակ է ստեղծվել այս առիթով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս