ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Վահրամ Շահինյանը երեկ պաշտոնանկ է արել միանգամից չորս հոգու՝ Հեկտոր Սարդարյանին, Արիստակես Երեմյանին, Վարդան Հարությունյանին ու Կամո Խաչատրյանին: Ճիշտ է, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այդ մարդիկ աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն: Սակայն ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:  Հարցն այն է, որ Հ. Սարդարյանը համարվում է բոլորովին վերջերս ՀՔԾ պետի պաշտոնից ազատված Անդրանիկ Միրզոյանի մտերիմը: Բացի այդ, նույն Սարդարյանը հոկտեմբերի 27-ի գործով քննիչներից մեկն է եւ բազում այդպիսի աղմկահարույց գործեր է քննել: Իսկ Ա. Երեմյանի անունը հայտնի դարձավ մարտի 1-ից հետո կալանավորված, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի գործով. նա Միքայելյանին եւ շատերին հանիրավի բանտարկության ուղարկեց: Ինչեւէ, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՔԾ-ում էլի են կադրային փոփոխություններ լինելու. Շահինյանին այդ քարտ բլանշը տրված է:




Լրահոս