«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ՀՅԴ իշխանական նոր կոալիցիայի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին փոխարինելու է նախկինում արդեն երեք անգամ կրթության նախարարի պաշտոնը ստանձնած Լեւոն Մկրտչյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Լեւոն Մկրտչյանը շտապում է ժամ առաջ զբաղեցնել իր ավանդական պաշտոնը: Ըստ լուրերի՝ նա նախօրեին արդեն հասցրել է նախարարությունում իր հավատարիմներով խորհրդակցություն գումարել, որի ընթացքում աշխատակազմին ծանոթացրել է իր ծրագրերին: Սակայն նախարարության կոլեկտիվին առավել շատ ոչ թե նախարարի ծրագրերն են հետաքրքրում, այլ այն հանգամանքը, թե նա կադրային ինչպիսի քաղաքականություն է վարելու: Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը նախարար դառնալուց հետո կադրային ջարդ չարեց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: