ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավիատոմսերի գների թանկացման վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն շարունակում է իր ուսումնասիրություններն ավիափոխադրումների շուկայում: «Ժողովուրդ»-ը փորձեց հանձնաժողովից ճշտել, թե ինչ ընթացքի մեջ է ուսումնասիրությունը: ՏՄՊՊՀ մամլո պատասխանատու Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում հարցի ուսումնասիրությունների ամբողջական փաթեթը` ավիափոխադրումների շուկայի նախընտրելի մոդելի, ինչպես նաեւ շուկայում առկա հնարավոր մրցակցային խնդիրների վերաբերյալ առաջարկությունների ամբողջական փաթեթը, կուղարկվի ՀՀ կառավարություն: Փաստորեն, վերջնական որոշումը, այսպես ասած, մնում է կառավարությանը: Կիջնեն ավիատոմսերի գները, թե ոչ՝ պարզ կդառնա միայն կառավարության որոշումից հետո:




Լրահոս