Քննարկվել են «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր-փուլ 2»-ի քաղաքականության առաջնահերթությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 11-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» երկրորդ փուլի քաղաքականության աղյուսակի՝ Կոմիտեին առնչվող 2016 և 2017 թվականների համար նախատեսված 2 տրանշից բաղկացած գործողությունները:

Վերոնշյալ գործողությունների հիմքում ներառված են Կոմիտեում կառուցվածքային նոր ստորաբաժանման՝ գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության ստեղծման աջակցությունը, այդ թվում՝ ակտիվների արդյունավետ կառավարման նպատակով: Ներառված է նաև ծրագրային բյուջետավորման աջակցություն, ինչը ենթադրում է Կոմիտեի հատկապես ֆինասատնտեսագիտական վարչության կարողությունների հզորացում՝ պայմանավորված 2017 թվականից ծրագրային բյուջետավորման անցնելով:

Հիշեցնենք, որ Ծրագրային բյուջետավորման ռազմավարությունը հաստատել է ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությանը հավանություն տալու մասին» համապատասխան արձանագրային որոշմամբ:

Հանդիպմանը արձանագրվել է, որ ընթացակարգերի, մեթոդական ձեռնարկների մշակման ուղղությամբ, ծրագրերի ծախսերի հաշվարկման, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրման պարագայում առաջնահերթությունների սահմանման հարցերում ԱԶԲ-ն աջակցելու է Կոմիտեին: Կոմիտեն աջակցություն կստանա նաև չհաշվառվող ջրի հաշվառմանն ու նվազեցմանն ուղղված գործողությունների պարագայում:

ԱԶԲ-ի մանդատի գործողությունների մեջ ներառվում են ճանապարհաշինության, ջրամատակարարման և ջրահեռացման, բնապահպանության՝ կեղտաջրերի մաքրման օրենսդրության մասով և Հանրային ծառայությունները կարգավորող խորհրդի՝ հատկապես ջրային ոլորտում կարողությունների բարելավման ուղղությունները:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե




Լրահոս