Դեռեւս 2012թ. դեկտեմբերին ընդունված «Շրջանառության հարկի մասին» օրենքը պատուհաս է դարձել մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների գլխին, որի մասին շատ է խոսվել: Դեռեւս ապրիլի 26-ին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն ու «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հրավիրած ասուլիսում հայտարարել էին, որ այդ հարկատեսակը լրջագույնս վնասում է թերթերին՝ ծանր բեռ դառնալով: Եվ բարձրացված աղմուկը մեղմելու համար ասուլիսից հետո ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը վստահեցրեց, թե իրենք կքննարկեն խնդիրն ու կհրապարակեն, թե կոնկրետ որտեղ են թերացել: Փոխնախարարի խոսքերից անցել է շուրջ մեկուկես ամիս: Ի՞նչ եզրահանգման է եկել ՀՀ ֆինանսների նախարարությունը, կվերանայվի արդյոք «Շրջանառության հարկի մասին» օրենքը: «Ժողովուրդ»-ի հարցին ֆիննախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Նվարդ Առաքելյանը պատասխանեց, թե այդ հարցը դեռ վերլուծությունների փուլում է:
ԴԵՌ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ