Սուրբ Վալենտինի կամ Սիրահարների օրը տոն է, որը փետրվարի 14-ին նշում են կաթոլիկները: Այն որպես տոն է հայտարարել Հելասիուս I Հռոմի պապը 496-ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում` Արևմուտքի երկրներում։
Յուրաքանչյուր երկրում այս տոնը յուրովի է նշվում: Ներկայացնենք դրանցից մի քանիսը.
Բուլղարիա
Փետրվարի 14-ին բուլղարացիները տոնում են Սուրբ Տրիսոն Զարեգանի տոնը, այլ կերպ հայտնի որպես Գինեգործների օր: Այդ օրը սիրահարները խմում են իրենց սիրո կենացը մեկ կամ երկու գավաթ համեղ գինով:
Բրիտանացիներն ունեն ևս մեկ ավանդույթ. նրանք վալենտինկաներ են ուղարկում ոչ միայն իրենց սիրելիներին, ընկերներին ու ծանոթներին, այլ նաև իրենց ընտանի կենդանիներին:
Ֆրանսիա
Ֆրանսիացիները չափազանց շատ են սիրում այս օրը: Նրանք նվիրում են իրենց երկրորդ կեսերին թանկարժեք քարեր, ներքնաշորեր, ռոմանտիկ ուղևորություններ, կոնֆետներ, բնական ու արհեստական ծաղիկներ, սիրային բացիկներ:
Ամուսնության առաջարկն, իհարկե, այս օրը նույնպես չի բացառվում, որը պարունակող գրությունը կարող է կախված լինել տանն աճեցված սիրո ծառի վրա: Այո, Ֆրանսիայում սիրահարներն իրենց սեփական ծառն են աճեցնում:
Ճապոնիա
Ծագող արևի երկրում Սուրբ Վալենտինի օրը տոնում են 20-րդ դարի 30-ական թվականներից: Այստեղ ամենատարածված նվերն է համարվում կոնֆետը: Հետաքրքրական է, որ այս օրը Ճապոնիայում ավելի շատ ոչ թե որպես Սիրահարների տոն է նշվում, այլ` տղամարդկանց, և այս օրն այստեղ նվերներ հիմնականում ստանում են տղամարդիկ: Իսկ նվերը հիմնականում լինում է շոկոլադ:
Հոլանդիա
Սուրբ Վալենտինի օրը Հոլանդիայում առանձնակի տոն է օրիորդների համար: Հին ավանդույթի համաձայն` այս օրը չամուսնացած օրիորդները կարող են իրենց ընտրյալին խնդրել ամուսնանալ իրենց հետ, և սա ծիծաղելի չի թվա: Տղամարդը, իհարկե, կարող է նաև մերժել, սակայն այդ դեպքում պարտավորվում է փոխարենը նրան մետաքսե զգեստ նվիրել:
Արգենտինա
Արգենտինացիները տոնում են ոչ միայն Սուրբ Վալենտինը, այլև ունեն մեկ այլ տոնակատարություն, որը տևում է մեկ ամբողջ շաբաթ: Այսպես կոչված, «Քաղցրության շաբաթվա» ընթացքում սիրահարներն իրար քաղցրավենիք են նվիրում:
Գերմանիա
Սա Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ փետրվարի 14-ը ասոցացվում է ոչ թե որպես բոլոր սիրահարների տոն, այլև հոգեկան խանգարումներ ունեցողների օր, քանի որ Գերմանիայում Սուրբ Վալենտինին համարում են հենց վերջիններիս հովանավորը: Այս օրը գերմանացիները միմյանց նվերներ ու վալենտինկաներ չեն նվիրում, սակայն երկրի բոլոր հոգեբուժարանները զարդարում են ալ ժապավեններով, իսկ եկեղեցիներում հատուկ պատարագներ են մատուցվում:
Հարավային Կորեա
Ռոմանտիկ հարավկորեացիները սիրո տոն են հռչակել ոչ միայն փետրվարի 14-ը, այլև ամեն ամսվա 14-ը, ինչպես օրինակ` մայիսյան վարդերի օր, հունիսյան համբույրների, օր, դեկտեմբերյան գրկախառնությունների օր, ապրիլյան սև օր, երբ միայնակներն ունեն հատուկ օր իրենց սփոփելու համար:
Մեծ Բրիտանիա
Բացի այն, որ Սիրահարների տոնին այստեղ միմյանց են նվիրում, այլ այս օրը նաև ընդունված է գուշակություններ կատարել: Գուշակությունները հիմնականում կատարում են օրիորդները: Օրիորդը մինչ արևածագը կանգնում է պատուհանի մոտ և նայում փողոցին: Համաձայն ավանդույթի` առաջին տղամարդը, ում աղջիկը կտեսնի, հենց նա էլ կլինի իր ամուսինը: