ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի ընդունել իր` միասնական թեկնածու առաջադրելու տարբերակը:
Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց, որ չի պատկերացնում, թե մեկ այլ անձի փոխարեն կարող էր քվեարկել, բացի Փոստանջյանից: «Ես կարծում էի, որ ԲՀԿ-ն իր առանձին թեկնածուն ունի, ում պետք է առաջադրեր ձեր միջոցով: Բայց մեկս մյուսին ձայն տալ, ես այդպիսի համագործակցություն չեմ պատկերացնում», – ասաց Մարուքյանը:
«Ես հիմա ձեզ չեմ մեղադրում, ինչո՞ւ չստեղծեցիք պայմաններ, որ միասնական դա անենք: Ես կոչ արեցի` ընդդիմադր գործընկերներ, եկեք միասնական թեկնածու առաջադրենք», – հավելեց Ուրիխանյանը:
Մանրամասները` տեսանյութում.