Նորվեգական Լիլեհամեր քաղաքը պատրաստ է պատանեկան Օլիմպիական խաղերի բացմանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորվեգական Լիլեհամեր քաղաքը իր պատմության մեջ երկրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը, այս անգամ արդեն պատանեկան խաղերը:

22 տարի անց Լիլեհամեր քաղաքը լի է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մարզիկներով: Բացի միմյանց խառնվող լեզուներից, քաղաքը լեցուն է կամավորներով, ովքեր ամեն պահի պատրաստ են աջակցելու:

Հայաստանը ներկայացնող պատվիրակները՝ Միքայել Միքայելյանը և Անաստասիա Գալուստյանը, նախապատրաստվում են իրենց ելույթներին:

Անաստասիա Գալուստյանը ելույթ կունենա փետրվարի 14-ին և 16-ին: Դահուկորդ Միքայել Միքայելյանը կունենա երեք մեկնարկ՝ փետրվարի 13-ին, 16-ին և 18-ին:

Մինչև Խաղերի մեկնարկը, Հայաստանի ներկայացուցիչները կունենան նաև անհատական մարզումներ:

1869

1864

1865

1866

1868

 

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս